Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
14.11.2017 | 10:08

...թե սև-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, և չի բացառվում է, որ, 2018-ին ընդառաջ, նա ևս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից:

Ռեկտորատի վերջին նիստի ընթացքում համալսարանական «սինոդը», որը «կասկածներ» ուներ այդ հարցում, վերջնական համոզման է եկել, որովհետև նիստի ընթացքում Կարեն Կարապետյանն անթաքույց նրան էր որոնում: Ի դեպ, Վահրամ Դումանյանը շատ մտերիմ է նաև, այսպես ասած, «Սորոսի Արմենի»` «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի հետ, որը «համատեղության կարգով» ԳՇ պետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է:

Դիտվել է՝ 18144

Մեկնաբանություններ